կարևոր
2911 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 19:28

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Եվրամիության ֆինանսական օգնության հերթական չափաբաժանից՝ 75 միլիոն եվրոյից

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Եվրամիության ֆինանսական օգնության հերթական չափաբաժանից՝ 75 միլիոն եվրոյից

Հայաստանի հյուսիսային հարեւան երկրում նոր սկանդալ է հասունացել:

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Եվրամիության ֆինանսական օգնության հերթական չափաբաժնից, այսինքն՝ 75 միլիոն եվրոյից:

Ընդդիմության քննադատություններին ի պատասխան՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության մակրոֆինանսական այդ օգնությունը ոչ թե դրամաշնորհ էր, այլ` վարկ, իսկ Վրաստանը ցանկանում է կրճատել արտաքին պարտքը: Ղարիբաշվիլիի ելույթից հետո, Եվրամիությունն էլ այս պատմության իր վարկածն է ներկայացրել:

Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարել է՝ Վրաստանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, եւ եթե անգամ պաշտոնական Թբիլիսին չհրաժարվեր օգնությունից, Եվրամիությունը այն չէր տրամադրի:

Հիշեցնենք, որ 150 միլիոն եվրոյի այս օգնության առաջին մասը Վրաստանն արդեն ստացել էր: Երկրորդ մասը պետք է փոխանցվեր մինչեւ սեպտեմբերի 30-ը, եթե Վրաստանը կատարեր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ բարձրացներ դատական իշխանության անկախությունը: