կարևոր
562 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 19:10

Կիրականացվի ԱԱԾ-ի զոհված աշխատակիցների ընտանիքներին օգնելու գործընթաց. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Կիրականացվի ԱԱԾ-ի զոհված աշխատակիցների ընտանիքներին օգնելու գործընթաց. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Կայացել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հերթական նիստը: Այս մասին ասված է կառույցի տարածած հաղորդագրությունում:

«Ներկայացվեց միության նոր հասցեն` ք. Երևան, Փ. Բուզանդի-3 (3-րդ հարկ, հեռախոս` 011 54-00-45, էլփոստ` [email protected]):

Նիստի ընթացքում որոշվել է․

1. Շիրակի մարզում բացել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցչություն: Աշխատանքների համակարգումը տեղում վերապահել ՀՀ պահեստազորի փոխգնդապետ Վարդևան (Վարդան) Հակոբյանին:

2. Գործելով կանոնադրության շրջանակներում` ԱԱԾ պահեստազորի սպաներին ապագայում աշխատանքով ապահովելու, նրանց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով սկսել պահնորդական ծառայություն ստեղծելու գործընթաց:

3. ՀՀ-ում գործող դոնոր կազմակերպությունների ներգրավմամբ ՀՀ և և ԱԽ ազգային անվտանգության ծառայությունների հետ համատեղ իրականացնել Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ազգային անվտանգության ծառայության զոհված, խեղված, աջակցության կարիք ունեցող աշխատակիցների ընտանիքների բազմապրոֆիլ օգնություն ցուցաբերելու գործընթաց»,- նշված է հաղորդագրությունում: