09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Արցախի հակամարտության կարգավորումը մեկ օրվա գործ չէ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ նշելով, որ խնդրով անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը:
«Մեր զինվորականները ամենօրյա ռեժիմով գործում են ի շահ լարվածության թուլացման ու վստահության հաստատման: Ռուս սահմանապահներն օգնում են մեր հայ դաշնակիցներին լուծել հարցերը ադրբեջանցի հարեւանների հետ»,-ասել է Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից, Լավրովը նշել է՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, երկկողմ հարաբերությունները շատ ինտենսիվ եւ վստահ են զարգանում: