Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։
Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացրել էին, որ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին:
Կաղը կկայանա վաղը՝ սեպտեմբերի երկուսին, Սկոպյե, Տոդոր Պրոեսկի մարզադաշտում: