կարևոր
34 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 18:00

Իշխանությունները կարգախոս ունեին՝ վերացնել ատելության խոսքը, բայց գործընթացները դեֆորմացվեցին. Հայաստանը դեմ է գնում եվրոպական կարգին. Արա Ղազարյան

Իշխանությունները կարգախոս ունեին՝ վերացնել ատելության խոսքը, բայց գործընթացները դեֆորմացվեցին. Հայաստանը դեմ է գնում եվրոպական կարգին. Արա Ղազարյան

«Ի սկզբանե իշխանությունները կարգախոս ունեին՝ վերացնել ատելության խոսքը, բայց գործընթացները դեֆորմացվեցին»,-«Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ  հայտարարեց քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

«Նա նկատեց, որ «Ատելության խոսք»  եզրույթը միջազգային իրավունքում  ամենևին կապ չունի մեր պատկերացրած վիրավորնաքի հետ, այն պայմանավորված է10 չափանիշներով՝ սեռով, ռասայով, ազգային պատկանելությամբ և նման այլ եզրույթներով, իսկ վիրավորանքը, զրպարտությունը սահմանվում է «Դեֆորմացիա» եզրույթով:

Փաստաբանը տեղեկացրեց, որ եվրոպական երկրները  մեր նման երկրներին հորդորել էին «Դեֆորմացիան»՝ վիրավորանքը չփորձել բերել քրեաիրավական դաշտ, այլ այն պետք է մնա քաղաքացիական իրավունքի դաշտում:

Արա Ղազարյան փաստեց, որ վերջերս ընդունված օրենքներով իշխանությունները մասնակիորեն քրեականցրեցին «Դեֆորմացիան», որը սխալ համարեց, քանի որ Հայաստանը, ըստ նրա, Եվրոպայում ուներ ամենահաջող դատաիրավական պրակտիկան, նախադեպային իրավունքի վիրավորանքի, զրպարտության գործերով, որին հայ իրավաբանները հասել էին 10 տարվա աշխատանքի շնորհիվ:

Փաստաբանոը նկատեց, որ իշանությունները քրեականացրել են ծանր վիրավորանքը, բայց դեռ պետք է մեկնաբանվի, թե ինչ է ծանր վիրավորանքը և ընթերցեց իրավական նորմում դրան տրված ընդհանուր ձևակերպումն, ըստ որի այն հայհոյելը և անպարկեշտ եղանակով վիրավորելն է: 

Նա նաև տեղեկացրեց, որ դրա համար Քրեական օրենսգրքով սահմանվել է տուգանք 100.000-500.000 հազար դրամ, այն դեպքում, երբ օրենքում նույն վիրավորանքի համար կա 2-5 մլն դրամի տուգանք՝ արդեն քաղաքացիական պատասխանատվության իրավանորմատիվային դաշտում:

Իրավունքի մասնագետը ներկաների ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ քրեական պատասխանատվությունն ավելի մեղմ է քան քաղաքացիական պատասխանատվությունը և տարակուսեց, թե ինչպե՞ս կարող է նման բան լինել:Նա բացատրեց, որ քրեական իրավունքն ունի մի առանձնահատկություն՝ նախականխում, երբ լրագրողը մտածելով, որ կարող է դառնալ հանցագործ, արդեն կխուսափի նման հոդված գրելուց:

Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ եվրոպական իրավունքում ամրագրված է, որ ցանկացած կարգավորում, օրենսդրական նորմ, ռեֆորմ, եթե ազդելու է ինֆորմացիայի՝  նաև ոչ բարյացկամորեն ընդունվող ինֆորմացիայի, ազատ խոսքի վրա, անհարժեշտ չէ ժողովրդավարական հասարակությանը և շեշտեց, որ այն եվրապական հանրային կարգ է, որը կարմիր թելով անցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ բանաձևում:

«Հայաստանը դեմ է գնում եվրոպական կարգին»,- հայտարարեց փաստաբանը և հավելեց, որ «Դեպի դեֆորմացիայի ապաքրեկանացում» կարգախոսը ԵԽԽՎ հանձնարարականն է, որին նույնպես նման օրինագծերով դեմ է գնում մեր երկիրը:

Նա նաև հայտնեց, որ Եվրոպան հորդորել է առանց հապաղելու վերացնել «Դեֆորմացիայի» դեպքում բանտարկության հետ կապված պատժի տեսակները, իսկ ՀՀ ընդունած օրենքով եթե լրագորղը պարբերաբար է նման խախտում անում, ապա նախատեսվում կալանք, որը հակասահմանադրական է և՝ հակակոնվենցիոն:
Թե ինչու ԱԺ-ն ընդունեց կալանքի որոշումը, երբ ԵԽԽՎ-ն 2007 թվականին կատեգորիկ մերժել է «Դեֆորմացիայի» համար կալանքը՝ Արա Ղազարյանը չկարողացավ պատկերացնել, բայց առաջարկեց վիճարկել այդ նորմի սահմանադրականությունը, իսկ այդ հոդվածի տակ ընկնող լրագրողներին խորհուրդ տվեց հասնել մինչև ՍԴ»: