կարևոր
676 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 16:40

Արմինե Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար

Արմինե Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր Մանե Թանդիլյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: 

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արմինե Պետրոսյանը:

Նշենք, որ Արմինե Պետրոսյանը 1999թ.-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի  օտար լեզուների բաժինը՝ որպես գերմաներեն լեզվի մասնագետ:

Նա 2009-2010թթ.-ին եղել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականը, 2012-2018թթ.-ին՝ «ԱվեմԳրուպ» ՍՊԸ-ի տնօրենը: Իսկ 2018-2020թթ.-ին ԱՀ  Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնականն է եղել:

Արմինե Պետրոսյանի ամուսինը՝ կամավորական Երվանդ Միքայելի Հաջիյանը, զոհվել է 2020թ. հոկտեմբերի 6-ին՝  ԱՀ սահմանների պաշտպանության ժամանակ։