կարևոր
1915 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 14:53

Հայ զինծառայող է զոհվել Երասխում ադրբեջանական կրակոցներից

Հայ զինծառայող է զոհվել Երասխում ադրբեջանական  կրակոցներից

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, թշնամին հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է թշնամու գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։