կարևոր
460 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 14:03

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով, կամ դրանք ապօրինի իրացնելու և պետական-հասարակական ունեցվածքի գողության ՝ 3-ական, խուլիգանության, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, կաշառակերության և ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և ավտոմեքենա փախցնելու՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք:

`