կարևոր
442 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 14:23

Վրաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 3886 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 3886 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3886-ով, մահացել է 74 մարդ։

Պանդեմիայի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 553 697 դեպք, մահացել է 7482 մարդ, ապաքինվել է 497 517 վարակակիր։

Մեկ օրում թեստ է հանձնել 52 162 անձ։

Այժմ կարանտինի մեջ է գտնվում 111 մարդ, ստացիոնարներում՝ 7393 , քովիդ-հյուրանոցներում՝ 2454։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։