կարևոր
1135 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 13:39

Իշխանությունը թշնամական և վրեժխնդիր գործելաոճ է որդեգրել Արմեն Չարչյանի նկատմամբ. Գեղամ Մանուկյան

Իշխանությունը թշնամական և վրեժխնդիր գործելաոճ է որդեգրել Արմեն Չարչյանի նկատմամբ. Գեղամ Մանուկյան

Իշխանությունը թշնամական և վրեժխնդիր գործելաոճ է որդեգրել: Ուղղակի նրանք պարոն Չարչյանից որպես «Հայաստան» խմբակցության անդամ, իբրև սկզբունքային անձնավորություն փորձում են վրեժ լուծել և այդ առումով կանգ չեն առնում բարոյական մարդկային որևէ արգելքի առաջ։ Արձանագրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ երեկ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել  է։ Պրոֆեսորը սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում։

Մանուկյանի խոսքով՝ այս պահին իշխանական վրեժխնդրությունը տրամաբանական սահմաններ և բացատրություն չունի։ 

«Հիմա գործի է դրվում բոլոր իրավական, քաղաքական նաև հանրային միջոցները օր առաջ պարոն Չարչյանին  ազատության մեջ տեսնելու, նրա առողջական վիճակը  բարելավելու համար»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ պատրաստվում են պայքարել իշխանության այս գործելաոճի դեմ առաջին հերթին չզիջելով ոչ միայն խորհրդարանում, այլ նաև հրապարակային գործունեության մեջ․

«Կարծում եմ՝ նրանք հասկանում են, որ գործ ունեն այլ դաշինքի, այլ քաղաքկան ուժերի հետ, որոնք երբեք չեն ընկրկի նման բռնաճնշումների նկատմամբ»։