կարևոր
451 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 13:02

Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 6-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը 3-րդ տեղում է

Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 6-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը 3-րդ տեղում է

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 6-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի հետ: Հայաստանի չեմպիոնը 5 միավորով գտնվում է 3-րդ տեղում՝ կես միավորով զիջելով աղյուսակը գլխավորող Ռաուֆ Մամեդովին:

Հայ շախմատիստներից միակ հաղթանակը 6-րդ տուրում տոնեց Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեցին: Սարգսյանը, Տեր-Սահակյանը և Հովհաննիսյանն ունեն 4-ական միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 3,5: