կարևոր
580 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 12:28

Լեվոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի ներկայացուցչին

Լեվոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի ներկայացուցչին

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին օրը Լեւոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

Հայ գրոսմայստերը չորս պարտիայից երեքում հաղթանակ տարավ, մեկում պարտվեց՝ 3։1։

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա պատասխան մրցամարտը։ Հավասարության դեպքում կանցկացվի թայ-բրեյք։

Քառորդ եզրափակիչի մյուս դիմակայություններում առաջին օրը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 2,5։0,5 հաշվով հաղթեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային, Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջան նույն հաշվով ուժեղ էր ամերիկացի Ուեսլի Սոյից,  ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը 2։2 հաշվով խաղաց ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ։

Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն է։