523 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 12:02

Մեկնարկում է Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկնարկում է Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնը

Այսօր մեկնարկում է Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնը՝ Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմի պրեմիերայով: Պենելոպա Քրուզի մասնակցությամբ այս ֆիլմը մասնակցում է հիմնական մրցույթին։

Ցուցադրությանը կնախորդի հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում պատվավոր «Սուրբ Մարկոսի Ոսկե առյուծը» կհանձնվի իտալացի դերասան և ռեժիսոր Ռոբերտո Բենինյիին։ Երկրորդ պատվավոր առյուծին՝ սեպտեմբերի 8-ին, կարժանանա ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը։

Այս տարի «Ոսկե առյուծը»-ի հավակնում է 21 ֆիլմ, դրանցից 5-ը իտալական են։ Միջազգային ժյուրին կգլխավորի օսկարակիր «Մակաբույծներ»-ի ռեժիսոր, հարավկորեացի Պոն Ջուն Հոն։

Պարգևատրման արարողությունը սեպտեմբերի 11-ին է։