09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է Արցախի Հադրութի շրջանում գտնվող կամուրջի ավերման մասին:
Խոսքը Հադրութի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջի մասին է, որն ավերվել է ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհային շինարարության ժամանակ: Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրը նշում է նաև, որ ճանապարհի շինարարությունից բացի ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը, որի վրայով անցնում էր կամուրջը:
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին Caucasus Heritage Watch-ը հայտնել էր Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակում տեղակայված 51 քանդակի տեղափոխման մասին, որոնց գտնվելու վայրը անհայտ է: