կարևոր
424 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-01 10:35

Հրդեհ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում

Հրդեհ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնակեր և ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում և ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։05-ին, մարվել՝ 05։55-ին: Այրվել են «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենա և մոտ 600 հակ անասնակեր։