«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 1-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 2-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք գյուղի գազասպառողների և «Ս.Կ. Կազ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:
Սեպտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հարավ-Արևելյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Սեպտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Գորկիի, Սովետների և Մյասնիկյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան, Արարատյան, Սահմանապահների փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների առանձնատների, իսկ ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: