23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Սեպտեմբերի 1-ը տարվա 240-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 121 օր։
Այս օրը գիտելիքի և ուսումնական տարվա առաջին օրն է:
570 թ. - Կնքվում է հայ-բյուզանդական դաշինքը։
1387 թ. - Լենկթեմուրի զորքը պաշարում է և գրավում Վանի բերդը։
1557 թ. - մահացել է Ժակ Կարտիեն, ֆրանսիացի ծովագնաց, ճանապարհորդ (ծնվ. 1491 թ.)։
1715 թ. - մահացել է Լյուդովիկոս XIV-ը, Ֆրանսիայի և Նավարայի թագավոր 1643 թ. մայիսի 14-ից, հայտնի է նաև որպես «Արև-Արքա», պատկանել է Բուրբոնների հարստությանը (ծնվ. 1638 թ.)։
1889 թ. - ծնվել է Վահան Թոթովենցը, հայ գրող, արձակագիր (մահ. 1938 թ.)։
1922 թ. - ծնվել է Հակոբ Սալախյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948-ից (մահ. 1969 թ.)։
1939 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։
1997 թ. - Արցախում կայացած նախագահական ընտրություններում հաղթեց Արցախի արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։