կարևոր
448 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-31 23:09

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցաձևը

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցաձևը

Օգոստոսի 30-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ղազախստանի զինվորականները:

Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի «Խաղաղության մարտիկ» մրցույթում ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական հաշվարկով լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները:

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մեկնարկել էր «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի «Խաղաղության մարտիկ» մրցույթը։