12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Լևոն Արոնյանը դուրս է եկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
3 խաղային օրվա արդյունքում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և Ալիրեզա Ֆիրուզայի (Ֆրանսիա) հետ բաժանել 3-4-րդ տեղերը:
Խմբային փուլում լավագույն արդյունքը գրանցել է 10.5 միավոր հավաքած ռուս Վլադիսլավ Արտեմիևը: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հավաքել է 10 միավոր:
Փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել 1-8-րդ տեղ գրաված շախմատիստները: Խմբային փուլին մասնակցում էին 16 շախմատիստ:
Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին: