կարևոր
331 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-31 20:49

ՃՏՊ Արմավիրի մարզում․ կա զոհ

ՃՏՊ Արմավիրի մարզում․ կա զոհ

Այսօր՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Շենիկ գյուղամիջյան ճանապարհի  7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվել, ապա գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը  տեղում մահացել է, նրա  դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: