կարևոր
682 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 19:04

Եռամսյա հավաքների մասնակիցները տեղակայվել են նախատեսված շրջաններում

Եռամսյա հավաքների մասնակիցները տեղակայվել են նախատեսված շրջաններում

Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Զորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 25-ից մեկնարկել էր պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքները։