կարևոր
499 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 18:04

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանց

ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանց

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են շրջայցերը մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում:

Կորոնավարակի դեմ պայքարի նորմերի խախտումներ չեն եղել:

Ստուգայցերը շարունակվելու են:

Նշենք, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ գործում է  վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: