կարևոր
1816 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-31 17:32

Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ տորնադոյի պատճառով

Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ տորնադոյի պատճառով

Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ ծովում պտտահողմերի առաջացման վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով առողջարանային քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությանը, փոթորկի նախազգուշացումը տրվել է մինչև սեպտեմբերի 3-ը:

«Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոտսոսի 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում և սեպտեմբերի 3-ի գիշերն ու առավոտյան ծովում պտտահողմերի ձևավորման վտագն կա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վտանգով պայմանավորված քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվել զերծ մնալ ջրին մոտենալուց: