18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Մոսկվան կոչ է անում Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ գերիներին։
Ընդ որում՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը գնում էր այն ռազմագերիների ազատ արձակման մասին, որոնք գերության մեջ էին գտնվում այդ պահին։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվել է, որ պետք է ազատ արձակվեն այն ռազմագերիները, որոնք այդ պահին են եղել: Այժմ ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների զգալի խմբի, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց հետո: Այնուամենայնիվ, ՌԴ նախագահը բոլոր շփումներում, այդ թվում և Իլհամ Ալիևի հետ, այդ ազդակն ուղարկում է: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ազատ արձակել բոլորին առանց նախապայմանների: Դա նշանակալի միջոց կլիներ այն վստահության հաստատման համար, որի կարիքն այս պահին կա: Դա կարևոր հումանիտար քայլ կլիներ»,- ասել է Լավրովը: