կարևոր
496 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 16:56

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կառավարության հատուկ կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 753 մարդ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 79 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 43 741 թեստ:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 549 811 դեպք, այստեղից ապաքինվել է 493 414 վարակված, մահացել է 7 408 մարդ: