կարևոր
865 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 16:39

Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը և Ղազախստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը և Ղազախստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը եւ Ղազախստանն առաջիկա օրերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում:

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմի փոխհրամանատարն կայսօր հայտարարել է, որ քառակողմ զորավարժությունները կմեկնարկեն Իրանում ընթացող «Ծովային գավաթ» մրցաշարի ավարտից անմիջապես հետո, որին մասնակցում են մերձկասպիական չորս պետությունների մի քանի հարյուր զինծառայողներ:

«Մի քանի օր շարունակ մենք զբաղվելու ենք մեր համատեղ գործողությունների մշակմամբ», - ասել է ռուսաստանցի զինվորականը: Ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու են «Մախաչկալա» եւ «Աստրախան» փոքր հրթիռային ռազմանավերը: