կարևոր
220 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 16:22

Նարեկացի թաղամասում շենքի նկուղային հարկի պատը փլուզվել է

Նարեկացի թաղամասում շենքի նկուղային հարկի պատը փլուզվել է

Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 33 շենքի նկուղային հարկի պատը․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հ. Բ․-ն (ծնված 1971 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։