կարևոր
766 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 15:50

Մոսկվայում կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Մոսկվայում կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Մոսկվայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արցախի հարցին՝ ընդգծելով, որ Արցախի կարգավորման հարցում կա հարցերի մի ամբողջ շրջանակ, որոնք ուղիղ քննարկում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, Հայաստանի վարչապետը:

«Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով  լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Գործում է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետերի մակարդակով»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հայ-ռուսական համագործակցության օրակարգը շատ հագեցած է՝ տնտեսություն, ներդրումներ, անվտանգության ոլորտ, ինչպես նաև հումանիտար, կրթության, գիտության ոլորտներ:

«Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր քաղաքացիների և մեր փոխգործակցության»,- նշել է Լավրովը:

Արարաը Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանում շարունակում են մնալ դեռ հայ ռազմագերիներ, թեև ՌԴ աջակցությամբ մի մասը գերիների վերադարձել է հայրենիք:

«10 ամիս անց էլ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կետերը», - նշել է Միրզոյանը։