27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին:
Փոխնախարարը տեղեկացրել է՝ տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է:
Նախարարի տեղակալն իր շնորհակալությունն է հայտնել նաև տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին և թատրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի սահմանափակումներով պայմանավորված և պատերազմի ժամանակ դրսևորած ակտիվության ու նախաձեռնողականության համար: Նաև նշել է, որ, այնուամենայնիվ, բոլոր առավելություններով ու ձեռքբերումներով հանդերձ՝ թատրոնում առկա են խնդիրներ, և բավականին աշխատանք կա կատարելու լիարժեք արդյունքի հասնելու համար:
Արա Խզմալյանն օպերային թատրոնի անձնակազմին է ներկայացրել Կարեն Դուրգարյանին՝ շեշտելով, որ մաեստրոյի գործունեությունը մանրամասն ներկայացնելու կարիք չկա, քանի որ Կարեն Դուրգարյանը երկար տարիներ աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և շատ լավ տիրապետում է այս թատրոնի առանձնահատկություններին:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմին և Կոնստանտին Օրբելյանին կատարած աշխատանքի և այս ընթացքում իրականացրած համագործակցության համար: