կարևոր
871 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 14:50

Ամերիկյան վերջին ինքնաթիռը, որում եղել է նաեւ Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանը, լքել է Քաբուլի օդանավակայանը

Ամերիկյան վերջին ինքնաթիռը, որում եղել է նաեւ Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանը, լքել է Քաբուլի օդանավակայանը

Օգոստոսի 30-ի գիշերն ամերիկյան վերջին ինքնաթիռը, որում եղել է նաեւ Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանը, լքել է Քաբուլի օդանավակայանը:

Միացյալ Նահանգների մոտ 20 տարի տեւած ռազմական առաքելությունն Աֆղանստանում ավարտված է:

«Թալիբան» խմբավորման զինյալներն իրենց վերահսկողությունն են հաստատել Քաբուլի օդանավակայանում, ապա կրակոցներով ու հրավառությամբ են տոնել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ավարտը:

Ի դեպ, ամերիկացի զինվորականները թալիբներին են թողել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, որի արժեքը գնահատվում է մոտ 85 միլիարդ դոլար:

Մինչեւ օգոստոսի 31-ին կլրանար զորքերի դուրսբերման վերջնաժամկետը, Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցներն ավելի քան 123 հազար մարդու են տարհանել Աֆղանստանից: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ նոր էջ է բացվել, քանի որ ռազմական առաքելությունն ավարտված է, ու դիվանագիտական առաքելությունն է սկսվել: