27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ մեկնում են Արցախի Հանրապետություն՝ Արցախի անկախության օրվա առթիվ:
Պատգամավորական պատվիրակությունն Արցախի ճանապարհին է: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնել է, որ իրենց խմբակցությունից ներկայացված է 10-ից ավելի պատգամավոր: Մեկնել են նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը «Հայաստան», «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին։
Նշենք, որ ավելի վաղ քննարկվել էին Արցախի Հանրապետության օրվան ու խորհրդարանի 30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն ընդգծել էր տոնական ձեւաչափի փոփոխման անհրաժեշտության մասին:
Ազգային ժողովի 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին:
Հավելենք, որ այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չի լինելու. նա արձակուրդ է մեկնել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ գործուղման է լինելու և ԱԺ պատվիրակությունը գլխավորելու է փոխնախագահներից մեկը:
Ի դեպ 44-օրյա պատերազմից հետո բարձրաստիճան որևէ պաշտոնյա ոչ մի անգամ չի եղել Արցախի Հանրապետությունում և պատմության մեջ առաջին անգամ է, որ Արցախն իր անկախության տոնը կնշի առանց ՀՀ բարձր ղեկավարության: