Օգոստոսի 31-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ:
Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել է հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը:
Համաձայն Դոնթի բանաձևի՝ այդ պաշտոնում ընդդիմությունն առաջադրել էր իր թեկնածուին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:
Քվեարկության արդյունքում Արթուր Խաչատրյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
Քննարկվել և հաստատվել է նաեւ հանձնաժողովի աշխատակարգը:
Հանձնաժողովի կազմում ընդդիմությունից ընդգրկված են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Իշխան Զաքարյանը:
Հանձնաժողովի նախագահը ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է: Իշխող խմբակցությունից այստեղ ներկայացված են նաև Նարեկ Գրիգորյանը, Սեդրակ Թևոնյանը և Արուսյակ Մանավազյանը: