կարևոր
1552 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 13:14

Եռաբլուրում քանդել են զինվորի շիրիմը. հարազատները կառավարության դիմաց բողոք են ներկայացնում

Եռաբլուրում քանդել են զինվորի շիրիմը. հարազատները կառավարության դիմաց բողոք են ներկայացնում

Զոհված և անհայտ կորած զինվորների հարազատները Կառավարության շենքի դիմաց են: Նրանք պահանջում են հանդիպում Կառավարության ներկայացուցիչների հետ, քանի որ Եռաբլուրում 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողի գերեզմանը քանդել են։

Նրանք ցանկանում են հանդիպել այն մարդկանց հետ, որոնք հրաման են տվել քանդել շիրիմը: «Թող գան այստեղ պատասխան տան՝ երեխու գերեզմանը քանդելու համար»,-նշել է ծնողներից մեկը:

«Իմ երեխան ձեր երեխանա, ձեր երեխու շիրիմը պղծել են ու դա վարչապետի հրամանով»,- Կառավարության դիմաց հայտարարել է զոհված զինծառայողի հայրը՝ Ռոման Գևորգյանը։ 

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

Նարեկի հայրը հայտնել էր, որ նախորդ գիշեր իրենք եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել: Նա շեշտել է, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից: