12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել «Երևան մոլ»-ում գործող բանկերից մեկի մասնաճյուղում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ից:
Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է առևտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար։
Տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, վնասազերծել են քաղաքացուն և տեղափոփել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակված գումարը գերազանցում է 100 մլն դրամը, սակայն վերջնական գումարի չափը պարզվում է։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները, որոնք սահմանազատել են տարածքը։