կարևոր
361 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-31 11:58

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Օգոստոսի 31-ին Արցախում ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 76 թեստավորում։

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11577 քաղաքացու հետազոտություն, որից 1053-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում: