կարևոր
412 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 11:40

Հովհաննես Գաբուզյանը շախմատի Եվրոպայի առաջնության նոր առաջատարն է

Հովհաննես Գաբուզյանը շախմատի Եվրոպայի առաջնության նոր առաջատարն է

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում փոխվեց առաջատարը:

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող մեր գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 5-րդ մրցափուլում սևերով պարտվեց Ռաուֆ Մամեդովին:

Ադրբեջանցի շախմատիստը վաստակեց 4,5 միավոր և շրջանցեց նրան: Նույնքան միավոր ունեն նաև Հովհաննես Գաբուզյանը և ֆրանսիացի Մաքսիմ Լագարդը:

Մեր շախմատիստն ընթացիկ տուրում սևերով հաղթեց խորվաթ Իվան Սարիչին: Այսօր նա սպիտակներով կմրցի Գերմանիան ներկայացնող ռումինացի շախմատիստ Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցն է լեհ Կաչպեր Պիորունը:

Հայաստանի մնացած երեք շախմատիստները` Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, 5-րդ տուրում ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: Առաջին երկուսը 3,5 միավորով զբաղեցնում են 28-րդ և 32-րդ հորիզոնականները, իսկ Սամվել Տեր-Սահակյանը 3 միավորով՝ 55-րդ: