կարևոր
1375 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-31 11:31

Կութ գյուղում հրդեհը դեռ չի մարվել․ 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Կութ գյուղում հրդեհը դեռ չի մարվել․ 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Օգոստոսի 31-ին Կութ գյուղի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Իրականացվել է տեղազննում․ պարզվել է, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։

Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին․ սահմանվել է հերթապահություն:

Հիշեցնենք՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Արման Թաթոյանը հրապարակել է փաստեր: