կարևոր
304 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 10:51

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին:

Թիմն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում՝ Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Հյուսիսային Մակեդոնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը:

Նրանք, որոնք դեռ երեկ հանդիպում էին անցկացրել իրենց ակումբներում, մարզվել են ավելի թեթև ռեժիմով: