կարևոր
589 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 10:31

Վերահաստատում եմ հայտարարությունս՝ ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են Կութ գյուղի տարածքը․ ՀՀ ՄԻՊ-ը նոր տեսանյութ է հրապարակել

Վերահաստատում եմ հայտարարությունս՝ ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են Կութ գյուղի տարածքը․ ՀՀ ՄԻՊ-ը նոր տեսանյութ է հրապարակել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում:

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով հրապարակված անհերքելի փաստերը:

Այս բոլոր փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մենք դա հիմնավոր ստուգել ենք մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով:

Հայտարարությամբ որոշվել էր հրապարակել ոչ բոլորը, բայց ադրբեջանական ՊՆ հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց ենք հրապարակում, որը հենց Կութ գյուղից է արված երկու օր առաջ՝ ժամը 22:30-ի սահմաններում:

Այնպես որ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց զինված ուժերը պետք է բացառեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները:

Բոլորը պետք է միշտ նկատի ունենան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր ու կան ավելին, քան հրապարակված է:

Դրանք բոլորը արձանագրվում և ուղարկվում են միջազգային կազմակերպություններին», - ասված է ՄԻՊ հայտարարությունում։