կարևոր
487 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 10:28

Հրդեհ՝ «Երևան» տոնավաճառում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Հրդեհ՝ «Երևան» տոնավաճառում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Օգոստոսի 31-ին՝ ժամը 09։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևան» տոնավաճառի 1-ին հարկում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող սուրճի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։56-ին։