կարևոր
730 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-30 23:55

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին։ Հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Հանրապետության տարածքում` օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Երևանում օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +25, ցերեկը՝ +40, երեկոյան՝ +35 աստիճան տաքություն։