Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հանդիպման ժամանակ մահացել է կայծակի հարվածից: Այս մասին գրում է novinite.com-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Բուլղարիայի երկու գյուղերի՝ Լեսիչովոյի եւ Չերնոգորովոյի թիմերի միջեւ ընկերական հանդիպման ժամանակ:
Հյուրերի թիմի մարզիչ՝ 41-ամյա Իվան Ռանչեւը տեղում մահացել է կայծակի հարվածից՝ ուժեղ ամպրոպի ժամանակ, խաղի մեկնարկից անմիջապես հետո:
Հարվածի ալիքը տապալել է եւս մի քանի խաղացողի, սակայն նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել: