կարևոր
835 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-30 22:03

Ավտովթար՝ Երևանում, շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ կան տուժածներ

Ավտովթար՝ Երևանում, շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ կան տուժածներ

Օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է:

Ականատսների պնդմամբ շտապօգնության ավտոմեքենայի լուսաձայնային ազդանշանը միացված է եղել և հիվանդի է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք սթափ են եղել։