կարևոր
826 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-30 21:43

Եռամսյա հավաքներին մասնակցող պահեստազորայինները կրակային վարժանքի են մասնակցել

Եռամսյա հավաքներին մասնակցող պահեստազորայինները կրակային վարժանքի են մասնակցել

5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում օգոստոսի 30-ին եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նրանց ուսուցանել են հաստիքային զենքից օգտվելու հմտություններ եւ հրահանգավորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները: