կարևոր
931 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-30 21:25

Ամերիկյան Լուիզիանա նահանգում մոլեգնում է «Իդա» անունը ստացած փոթորիկը

Ամերիկյան Լուիզիանա նահանգում մոլեգնում է «Իդա» անունը ստացած փոթորիկը

Ամերիկյան Լուիզիանա նահանգում մոլեգնում է «Իդա» անունը ստացած փոթորիկը: Այս հայտնում է usatoday.com-ը։

Մի քանի ժամում այն հասցրել է նյութական մեծ վնասներ պատճառել նահանգին:

Հաղորդվում է նաեւ, որ մեկ մարդ է մահացել, երբ քամու հետեւանքով տապալված ծառն ընկել է տան վրա: Հոսանքազրկվել է Նոր Օռլեան քաղաքը:

Միացյալ Նահնագների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հնարավոր է շաբաթներ պահանջվեն էլեկտրամատակարարումն ամբողջապես վերականգնելու համար: Բայդենն աղետի գոտի է հայտարարել Լուիզիանա նահանգում՝ կարգադրելով ֆինանսական հավելյալ միջոցներ հատկացնել փրկարարական եւ վերականգնողական աշխատանքի նպատակով: