կարևոր
508 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-30 20:55

Արոնյանն աշխարհի չեմպիոնի հետ կիսում է 2-րդ տեղը Aimchess US Rapid շախմատային մրցաշարում

Արոնյանն աշխարհի չեմպիոնի հետ կիսում է 2-րդ տեղը Aimchess US Rapid շախմատային մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ միասին Grand Chess Tour սերիյի Aimchess US Rapid առցանց շախմատային մրցաշարի երկրորդ հորիզոնականում է։

Արոնյանը ու Կառլսենը 10 հնարավորից հավաքել են 7 միավոր։ Նրանք կես միավորով ետ են մնում առաջատարից՝ ռուս գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևից։

Մրցաշարն անցկացվում է 2 փուլով։ Առաջին փուլում 16 շախմատիստներ մրցում են շրջանաձև խաղակարգով, որից հետո 8 լավագույնները կորոշեն հաղթողին «նոկաուտ» համակարգով։