19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Այսօր խորհրդարանում հանդիպեցի Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների, զլմ ղեկավար կազմի, լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկեցինք խորհրդարանում լրագրողների տեղաշարժին վերաբերող վերջին փոփոխությունները: Այս մասին իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Քանի որ Ազգային ժողովի խորհուրդն ընդունել է մի որոշում, որում լրագրողների ձայնը լսելի չի եղել, իսկ կայացված որոշումը փաստացի սահմանափակում է լրագրողների ազատ տեղաշարժը ԱԺ-ում, փորձեցի ստեղծել այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտա լրագրողներին բարձրաձայնել իրենց մտահոգությունները որոշման առնչությամբ և մշակել ճանապարհային քարտեզ՝ ստեղծված խնդրահարույց իրավիճակից դուրս գալու համար։
Ակնհայտ է, որ կատարվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 30-րդ և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածների էական խախտում, և կարծում եմ, որ պետք է գործադրվեն բոլոր ջանքերը ավանդույթի ուժով խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժը ապահովելու համար»,-նշել է պատգամավորը: