11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 30-ին վաղ առավոտից մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների աշխատանքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնից։
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները մասնավորապես՝ ուսումնասիրել են Covid-19-ի պայմաններում տրանսպորտային գործունության կանոնների պահպանման վիճակը (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում)։
65 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական արձանագրություն։
ՔՏՀԱ տեսչական մարմինը առաջիկայում ևս ամենօրյա ռեժիմով կշարունակի հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։