կարևոր
1432 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-30 19:50

Գեղամ Ստեփանյանն այցելել է ԱՀ Անհետ կորած ազատամարտիկների հարազատների միություն

Գեղամ Ստեփանյանն այցելել է ԱՀ Անհետ կորած ազատամարտիկների հարազատների միություն

Արցախյան առաջին պատերազմից հետո անհետ կորած հարյուրավոր ճակատագրերի, ցավոք, միացել են 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դեռևս չգտնված անձանց ճակատագրերը։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այցելել է ԱՀ Անհետ կորած ազատամարտիկների հարազատների միություն։

«Եվ չնայած այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին՝ ադրբեջանական կողմը պատշաճ համագործակցություն չի ցուցաբերում ո՛չ հայկական կողմին, ո՛չ միջազգային կազմակերպություններին անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում, սա այն դեպքում, երբ բազմաթիվ անձանց՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ անհերքելի փաստեր կան։

Ամեն անհայտ ճակատագրի հետևում մարդիկ են, որոնք տառապում են իրենց սիրելիների ճակատագիրն ու գտնվելու վայրը չիմանալու ցավից և պայքարում այդ անորոշության ու դրանից բխող բազմաթիվ հետևանքների դեմ։

Սարսափելի ցավին զուգահեռ, որ տարիների հետ միայն աճում է չգտնվող պատասխաններից, անհետ կորածների հարազատները հաճախ բախվում են բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, իրավական և տնտեսական դժվարությունների: Նրանց նկատմամբ թե՛ պետության, թե՛ հասարակության ամենօրյա հոգատարությունը խիստ կարևոր և անհրաժեշտ է։

Անհետ կորածների միջազգային օրը մենք պարզապես պարտավոր ենք վերստին բարձաձայնելու և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու այս կարևորագույն հարցին։

Այսօր այցելել եմ ԱՀ Անհետ կորած ազատամարտիկների հարազատների միություն և քննարկել կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր»,-նշել է ՄԻՊ-ը։