կարևոր
571 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-08-30 19:34

Հայաստանը ռուսական պատվաստանյութի հերթական խմբաքանակն է ստացել

Հայաստանը ռուսական պատվաստանյութի հերթական խմբաքանակն է ստացել

«Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է` երկրորդ դեղաչափը ստացողների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար:

Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է:

«Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու»:

Հիշեցնենք, որ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան էր առաքվել ապրիլի 8-ին՝ 15 հազար չափաբաժնով։